Դավիթաշենում տանը հայտնաբերվել է բնակչի դին. նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել պայթյուն

15:47 • 25.01.17

Tert.am-ի տեղեկություններով երեկ կեսգիշերին մոտ Դավթաշենի բնակարաններից մեկի հարևանները պայթյունի ձայն են լսել: Պայթյունը հնչել է ազատամարտիկ, 61-ամյա Ռամիկ Ֆարաշյանի տանը, ինչի հետևանքով վերջինս մահացել է: 

Այս առնչությամբ ոստիկանության լրատվության ԶԼՄ-երի հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ դեպքից վայրից ահազանգ են ստացել, որ Դավթաշենի տներից մեկի պատուհանները կոտրված են և գետնին ընկած քաղաքացի կա. «Այսօր առավոտյան ժամը 13:35-ին քաղաքացին ահազանգել և հայտնել է, որ Դավթաշենի 2-րդ թաղամասի 39 շենքի թիվ 2 բնակարանի ապակիները կոտրված են, բնակիչն ընկած է հատակին»: 

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշված հասցե է մեկնել օպերատիվ խումբը, դեպքի հանգամանքները պարզվում են, այլ մանրամասներ հայտնի չեն: