Գյումրիում երիտասարդ կինը փորձել է վերջ տալ կյանքին՝ «Դիմեդրոլ» խմելով

13:08 • 25.01.17

Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխել 23-ամյա Թ.Կ.-ն , որի մոտ ախտորոշվել է դեղորայքային գերդոզավորում:

Պարզվել է, որ երիտասարդ կինը փորձել է ինքնասպանություն գործել 40 հատ «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ խմելով, ինչի մասին վկայել են նաև կլինիկական արտաքին տվյալները:  

Այս մասին Тert.am-ին հայտնեց ԲԿ-ի մամուլի քարտուղար Նարեկ Կիրակոսյանը` հավելելով, որ իր դեղ խմելու մասին բժիշկներին տեղեկացրել է կինը:

Պատասխանելով հարցին, թե հիվանդն այս պահին գիտակցություն ունի՞, Նարեկ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ հիվանդը ոչ միայն նորմալ է, այլև դուրս է գրվել հիվանդանոցից: