Իտալիայում ձնահյուսքի տակ հայտնված հյուրանոցում մահացածների թիվը հասել է 18-ի (լուսանկարներ)
Իտալիայի Աբրուցո մարզում ձնահյուսքի տակ հայտնված Rigopiano հյուրանոցում մահացածների թիվը հասել է 18-ի, հաղորդում է RaiNews24-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ աղետի հետևանքով անհետ կորած է համարվում 11 մարդ: Ընդ որում՝ 11 մարդու հաջողվել է փրկվել. նրանց թվում են հյուրանոցի աշխատակիցներն ու հյուրերը:
Նշվում է, որ փրկարարները շարունակում են աշխատել միջադեպի վայրում:
Կայքի հաղորդմամբ` հուղարկավորվել է հյուրանոցի սեփականատեր Ալեսանդրո Ջանկատերինոն, որը մահացել է միջադեպի հետևանքով:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ին ձնահյուսքն ամբողջությամբ ծածկել է իտալական Rigopiano di Farindola հյուրանոցը, որում մարդիկ են եղել:















