Քուվեյթում մահապատժի են ենթարկել ազգականին սպանած արքայազնին
Քուվեյթում 7 մարդ է մահապատժի ենթարկվել, այդ թվում` արքայազն Ֆայսալ ալ-Աբդուլա ալ-Սաբահը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ 2011 թվականին արքայազն Ֆայսալ ալ-Աբդուլա ալ-Սաբահը մահապատժի է դատապարտվել իր եղբորորդուն` արքայազն Բասիլ Սալեմ Սաբահ ալ-Սալեմ ալ-Սաբահին, սպանելու համար: Քուվեյթի բանակի նախկին կապիտան Ֆայսալը կրակել էր Բասիլի վրա, երբ այցելել էր վերջինիս նրա պալատում: Մարդասպանն այդպես էլ չի հայտնել հանցագործության դրդապատճառները:
Աղբյուրը մանրամասնում է, որ մահապատժի ենթարկված մյուս մարդիկ, որոնց թվում մեկ կին կա, մեղավոր են ճանաչվել սպանությունների, մահափորձերի, մարդ առևանգելու և բռնաբարությունների համար: Ընդ որում՝ նրանցից միայն երկուսը՝ այդ թվում արքայազն Ֆայսալն են ունեցել Քուվեյթի քաղաքացիություն:










