Ավելի քան 88 մլն եվրո. Euromillions-ի ջեքփոթը շահած տոմսը վաճառվել է Իռլանդիայում

11:46 • 25.01.17

National Lottery-ի դուբլինյան ներկայացուցչությունը հայտարարել է, որ հանրահայտ Euromillions վիճակախաղի ջեքփոթը շահած հաջողակ տոմսը վաճառվել է Իռլանդիայում:


Ինչպես նշում է The Guardian-ը, տոմսի տերը, ում ինքնությունը դեռևս հայտնի չէ, շահել է 88.58 մլն եվրո:


Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Euromillions-ի պատմության մեջ գրանցվել է 9 դեպք, երբ հաղթողն Իռլանդիայից է եղել:


Խոշորագույն շահումը տեղի է ունեցել 2005թ., երբ իռլանդուհի Դոլորես ՄքՆամարան շահել է 115 մլն եվրո: