Մադոննան ևս երկու մալավիացի երեխա կորդեգրի
Ամերիկացի երգչուհի Մադոննան փաստաթղթեր է ներկայացրել Արևելյան Աֆրիկայի Մալավիից ևս երկու երեխա որդեգրելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքերով` Մադոննան Վերադաս դստարան է ներկայացել հունվարի 25-ին: Դատավճիռը պետք է հայտարարվի մեկ շաբաթ անց:
Նշվում է, որ 2008 թվականին Մադոննան որդեգրել է Դևիդ Բանդային, իսկ մեկ տարի անց` Մերսի Ջեյմսին: Երկուսն էլ ծագումով Մալավիից են:
Դրանից բացի, երգչուհին հիմնել է Raising Malawi բարեգործական կազմակերպությունը:










