Մեքսիկայում տաքսու վարորդների և ոստիկանների միջև բախումների հետևանքով տուժել է 20 ոստիկան

10:03 • 25.01.17

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի շրջաններից մեկում տաքսու վարորդների ստուգման ոստիկանական գործողության ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, ինչի հետևանքով տուժել է ավելի քան 20 ոստիկան, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքի հասարակական անվտանգության նախարարության փոխանցմամբ` ոստիկանները փորձել են ցրել երկու ծանրաբեռնված մայրուղիների արանքում գտնվող տաքսիների կայանատեղին, ինչի ընթացքում հանդիպել են ագրեսիվ դիմադրության: 

Վրդովված տաքսու վարորդները ոստիկանների ուղղությամբ շշեր, քարեր են նետել, օգտագործել են փայտե մահակներ և երկաթե ձողեր: Ձերբակալվել է երկու հոգի, որոնք զենք են կիրառել: