Աստղերի ինտիմ լուսանկարները գողացած ամերիկացի հաքերը դատապարտվել է ազատազրկման
ԱՄՆ Չիկագո քաղաքում բնակվող հաքեր Էդվարդ Մայերչիկը, որը մեղադրվում էր հայտնի մարդկանց՝ այդ թվում ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի ինտիմ լուսանկարները գողանալու համար, դատապարտվել է 9 ամիս ժամկետով ազատազրկման:
The Guardian-ը գրում է, որ դատարանը մեղավորին նաև պարտավորեցրել է 5,7 հազար դոլար գումարի չափով փոխհատուցում վճարել հոգեբանի ծառայությունների համար, որոնց կարիքն ունեցել է նրա գործողությունների զոհերից մեկը:
Նշվում է, որ տղամարդն իր «զոհերին» էլեկտրոնային նամակներ է ուղարկել Google-ի և Apple-ի անունից` նամակներին կցելով ֆիշինգային կայքեր տանող հղումներ: Ռեսուրսը պահանջել է ներմուծել օգտատիրոջ անունն ու գաղտնաբառը: Արդյունքում Մայերչիկը ստացել է 300 փոստարկղ մուտք գործելու հնարավորություն:










