Ֆրանսիայում թալանել են Ռոթշիլդների առանձնատունը
Փարիզի արվարձաններից մեկում գողերը ներթափանցել են միլիարդատեր Էդուարդ Ռոթշիլդի առանձնատուն ու 200.000-400.000 եվրոյի գողություն կատարել:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, հանցագործներին հաջողվել է ոչ միայն տուն մտնել, այլև 2-րդ հարկ բարձրանալ, թանկարժեք զարդեր ու կանխիկ գումար վերցնել:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում իրավապահները փորձում են գնահատել հանցագործների պատճառած վնասի չափը:
Հայտնի է, որ գողության ժամանակ Ռոթշիլդների ընտանիքից որևէ մեկը տանը չի եղել: Տեղի ունեցածի մասին առաջինն իմացել են տան աշխատողները, որոնք ոստիկանությւոն են զանգահարել:
Նշենք, որ Ռոթշիլդները համարվում են մոլորակի բոլոր ժամանակների ամենահարուստ և ազդեցիկ կլաններից մեկը:










