ՀԴԲ-ի աշխատակիցները գաղտնալսել են ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին. NBC News
Լուսանկարում Սերգեյ Կիսլյակն է
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնալսել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի և Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի միջև հեռախոսազրույցները: Այդ մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների պաշտոնյային, որը խոսել է անանունության պայմանով: Նրա խոսքով՝ այդ խոսակցությունների ընթացքում ոչ մի անպատշաճ բան չի հայտնաբերվել:
Նրա խոսքով՝ դա եղել է Կիսլյակի խոսակցությունների գաղտնալսման սովորական ընթացակարգ, այլ ոչ որևէ հատուկ հետաքննության մաս:
Դեսպանի և Թրամփի խորհրդականի միջև խոսակցությունը տեղի է ունեցել նույն օրը, երբ հեռացող նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների գործընթացին այդ երկրի ենթադրյալ միջամտության համար:
Աղբյուրի խոսքով՝ Կիսլյակի և Ֆլինի միջև եղել է մի քանի զրույց: Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի խոսքով՝ նրանք քննարկել են Սոչիի մոտ ավիաաղետը, սիրիական խնդիրը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի միջև խոսակցության հնարավորությունը:










