Ռուս կինը լքված տանը գրանցել է ավելի քան 9.000 ներգաղթյալի՝ այդ թվում հայերի
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի 32-ամյա բնակչուհին, որն ավելի քան 9.000 ներգաղթյալ է գրանցել բազմաբնակարանային երկհարկանի լքված տանը, դատարանի որոշմամբ պետք է 100.000 ռուբլի փոխհատուցում վճարի:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, 2015թ. 8 ամսվա ընթացքում օրինախախտը տանը կեղծ հաշվառման է կանգնեցրել Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Չինաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Բելառուսից ժամանած 9.117 մարդու:
Հետաքննության շրջանակում պարզվել է, որ գրանցված անձինք այդ հասցեում չեն բնակվում, քանի որ տունը լքված է:










