ԱՄՆ-ում թոշակառուն 150 հազար դոլար է գողացել վետերաններից և ծախսել պոռնո դիտելու վրա. Fox
ԱՄՆ-ի Օհայո նահանգի Մանսֆիլդ քաղաքի 72-ամյա բնակիչ Ֆրեդերիկ Բրաունը դատապարտվել է 2,5 տարի ժամկետով ազատազրկման` վետերանական կազմակերպություններից մոտ 150 հազար դոլար գողանալու համար: Այս մասին հաղորդում է Fox հեռուստաալիքը:
Լրագրողները պարզել են, որ գողացված միջոցների մեծամասնությւոնը տղամարդը ծախսել է համացանցում պոռնո դիտելու վրա:
Հեռուստաալիքը հայտնել է, որ տղամարդն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:
Մեղադրյալի փաստաբանը պահանջել է մեղմել դատավճիռը և խնդրել հաշվի առնել, որ մեղադրյալը, որն ավելի վաղ չի հայտնվել իրավապահ մարմինների տեսադաշտում, ինքն էլ է վետերան: Փաստաբանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հանցագործը տառապում է շաքարախտից և խրոնիկ լյարդային անբավարարությունից, ինչպես նաև սրտի փոխպատվաստման կարիք ունի:
Նշվում է, որ ազատազրկումից բացի՝ թոշակառուն պետք է վերադարձնի գողացված գումարը:










