Սքարլետ Յոհանսոնն ու Ռոմեն Դորիակը բաժանվել են (լուսանկարներ)
Forbes հանդեսի վարկածով՝ 2016թ. ամենաեկամտաբեր դերասանուհի ճանաչված Սքարլետ Յոհանսոնը բաժանվել է ամուսնուց՝ նյույորքցի լրագրող Ռոմեն Դորիակից, որից մեկ դուստր ունի:
Ինչպես հայտնում է Tatler-ը, ամուսիններն ամառվանից միասին չեն ապրում, սակայն որոշել են չհանրայնացնել իրենց բաժանումը: Հետաքրքրական է, որ Յոհանսոնն ու Դորիակը դրանից հետո նույնիսկ միասին են ներկայացել որոշ առիթների: Օրինակ՝ վերջին անգամ դա տեղի է ունեցել աշնանը՝ Փարիզում Յոհանսոնին պատկանող խանութի բացման ժամանակ:
Աղբյուրը հավելում է, որ 32-ամյա դերասանուհին վերջին շրջանում այլևս չի կրում ամուսնական մատանին:
Նշենք, որ աստղային շիկահերը չի սիրում խոսել անձնականի մասին ու հնարավորության դեպքում ամեն ինչ գաղտնի է պահում: Ի դեպ, նրա 2 ամուսնությունները՝ 2014թ. Դորիակի հետ, 2008թ. Ռայան Ռեյնոլդսի հետ, գաղտնի են եղել:






Ռայան Ռեյնոլդսի հետ











