«Կպած անում ենք». Կարեն Կարապետյանը գյուղնախարարին հանձնարարեց բանակցել արտերկրում գյուղտեխնիկա արտադրողների հետ (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այսօր կառավարության նստին տված հանձնարարականների մեկը վերաբերում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին:
Նրան հանձնարարեց 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկայի արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով:
Նա ժամանակ տվեց մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը:
«Շատ ինտենսիվ, կպած անում ենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:










