Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ ապահովել (տեսանյութ)
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հանձնարարականներով: Տուրիզմի խթանման վերաբերյալ նա ասաց, որ հունվարի 24-ին Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակներում հնարավոր է դարձել Ռուսաստանի դաշնության քաղաքացիների` առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը:
Նա կոչ արեց Ազգային անվտանգության ծառայությանը հարցի տեխնիկական լուծումները ապահովել մինչև մարտի 1-ը, որ դրանից հետո տեղի ունենա միայն ներքին անձնագրի ունեցող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը ՀՀ : « Հանձնարարում եմ՝ Զբոսաշրության պետական կոմիտեին, այլ շահագրգիռ կառույցների և մասնավոր հատվածի հետ աշխատելով ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայությունների լայն փաթեթ»,-ասաց նա՝ հանձնարարելով մարտի 15-ին կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն, այնուհետև ուղղելով իրեն ասաց, որ մարտի 15-ը շատ է:
Նա դիմեց Զբոսաշրության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանին, ապա, արձագանք չստանալով, պարոն Կարեյանին մինչև մարտի մեկը ժամանակ նախանշեց:










