Շայա Լաբաֆը ձերբակալվել է Թրամփի դեմ անցկացվող ցույցի ժամանակ (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Շայա Լաբաֆը ձերբակալվել է Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ անցկացվող ցույցի ժամանակ, որի կազմակերպիչը հենց նա է։
TMZ-ի տվյալների համաձայն` 30-ամյա դերասանը ձերբակալվել է Քուինս թաղամասում, որտեղ Թրամփի երդմնակալությունից հետո նա սկսել է «Նա չի բաժանի մեզ» նախագիծը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Նյու Յորքի ոստիկանության վարչության ներկայացուցիչները հերթապահություն են արել ակցիայի անցկացման վայրում հունվարի 23-ից: Իրավապահ մարմինների աշխատակիցների հաղորդմամբ` ինչ-որ տղամարդ սկսել է խոսել տեսախցիկի ուղղությամբ, ինչը դուր չի եկել Լաբաֆին, և դրանից հետո ընդհարում է տեղի ունեցել:
Նշվում է, որ դերասանը ձերբակալվել է, սակայն նրա աջակիցները շարունակում են ակցիան:










