Մեքսիկայում հրավառ նյութերի շուկայում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի
Անցած դեկտեմբերին մեքսիկական Տուլտեպեկ քաղաքում հրավառ նյութերի շուկայում հնչած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնում է Informador պորտալը:
Չորեքշաբթի առավոտյան Մեխիկոյի արվարձանում գտնվող հիվանդանոցում մահացել է 70-ամյա կին, որն այրվածքներ է ստացել պայթյունի հետևանքով:
Սան-Պաբլիտո շուկան Մեքսիկայում հրավառ նյութերի ամենախոշոր օրինական շուկան է, որտեղ կա ավելի քան 300 խանութ: Պայթյունը ոչնչացրել է 290 առևտրի կետ: Դեպքի պահին շուկայում եղել է մոտ 2 հազար մարդ, քանի որ կաթոլիկների Սուրբ Ծննդից առաջ շատերը հրավառ սարքեր էին գնում:
Ողբերգության վայրում մահացել է 20 մարդ, ավելի ուշ ևս 22 մարդ մահացել է հիվանդանոցներում։










