Ճապոնիայում Թրամփի տեսքով տիկնիկ է ստեղծվել Աղջիկների տոնին ընդառաջ (լուսանկարներ, տեսանյութ)

17:22 • 26.01.17

Ճապոնիայում Հինամացուրի տոնի նախաշեմին, որը հայտնի է նաև որպես Աղջիկների տոն կամ Տիկնիկների տոն, ավանդական տիկնիկ է ստեղծվել, որը հիշեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Reuters-ի հաղորդմամբ` Kyugetsu Co Ltd ընկերության ստեղծած տիկնիկն արդեն առաջացրել է որոշ գնորդների զարմանքը: Նրանց խոսքերով` Թրամփի տեսքով տիկնիկն անթույլատրելի է կանանց հասցեին արված նրա արտահայտությունների պատճառով:

Անցած տարի ընկերությունը ներկայացրել է Հիլարի Քլինթոնի տեսքով պատրաստված տիկնիկ, որը 2016 թվականին ակնկալվում էր, որ աշխարհի «նոր առաջնորդը» կդառնա:


Նշվում է, որ Հինամացուրին տոնվում է մարտի 3-ին: Այդ օրն ընտանիքներն իրենց տները զարդարում են 60 սմ երկարությամբ տիկնիկներով և երջանկություն ու առողջություն մաղթում իրենց դուստրերին:


Այս լուսանկարում Դոնալդ Թրամփի տեսքով տիկնիկի մոտ դրված է Տոկիոյի ղեկավար Յուրիկո Կոիկեի տեսքով տիկնիկը:

 

 

 

 

 

 


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ճապոնիայում Թրամփի տեսքով տիկնիկ է ստեղծվել Աղջիկների տոնին ընդառաջ (լուսանկարներ, տեսանյութ)