Disney-ը թողարկել է «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի շարժվող պաստառները (անիմացիաներ)
Disney ընկերությունն իր ապագա «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի հերոսներին ներկայացրել է շարժվող պաստառների սերիայի միջոցով: GIF-պատկերները հրապարակվել են ստուդիայի Twitter-յան էջում:
Lenta.ru-ն գրում է, որ ընկերության էջի յուրաքանչյուր գրառման տակ առկա է ֆիլմի` հունվարի 30-ին թողարկվելիք նոր թրեյլերի ծանուցումը:
Հայտնի է, որ մյուզիքլի գլխավոր դերը կատարել է բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը: Ռեժիսոր Բիլ Քոնդոնի ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Յուեն ՄքԳրեգորը, Էմմա Թոմփսոնը, Լյուք Էվանսն ու Դեն Սթիվենսը:
Նշվում է, որ ֆիլմն էկրաններին կհայտնվի 2017 թվականի մարտի 17-ին:
Անիմացիաները կարող եք դիտել այստեղ:










