Մահվան ելքով վրաերթ Երևանում

15:41 • 27.01.17

Հունվարի 26-ին, ժամը 18.40-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

«Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցի և Թբիլիսյան խճուղու հատման մասում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Ռազմիկ Տեր-Մինասյանին, որը տեղում մահացել է: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն: