Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունների մասին ֆիլմ կնկարահանվի. The Daily Mail

16:26 • 27.01.17

Հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնության մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի, հայտնում է The Daily Mail-ը:

Նշվում է, որ կինոնկարի վրա կաշխատի լրագրող Յան Գալպերինը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գալպերինը մտադիր է ֆիլմի միջոցով մանրամասնորեն պատմել հայտնի զույգի հարաբերությունների և աղմկահարույց բաժանման մասին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողը ֆիլմում կբացահայտնի Ջոլիի և Փիթի բաժանման «իրական» պատճառները, որոնցից դրդված՝ Ջոլին դիմել է դատարան ամուսնալուծության համար: Նշվում է նաև, որ զույգը բաժանվել է շատ ավելի վաղ, քան դա հայտնի դարձավ հանրությանը:

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարաբերությունների մասին ֆիլմ կնկարահանվի. The Daily Mail