Կյանքից հեռացել է համաշխարհային ճանաչում ունեցող դերասան Ջոն Հըրթը
Յոթանասունյոթ տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ճանաչում ունեցող դերասան Ջոն Հըրթը, այդ մասին լույս շաբաթ հայտնում է Hollywood Reporter հրատարակությունը։
Հրատարակության տվյալներով՝ 2015 թվականի հունիսին Հըրթի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է ախտորոշվել։
Ինչպես հայտնում է The Independent-ը, որոշ ժամանակ անց դերասանին հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։
Հըրթը, մասնավորապես, հայտնի է Հարի Փոթերի մասին ֆիլմերով, որոնցում նա կատարել է կախարդական փայտիկների խանութի սեփականատեր պարոն Օլիվանդերի դերը։ Նա նաև նկարահանվել է «Կեսգիշերային ճեպընթաց», «1984», «Օտարը» և այլ ֆիլմերում։
Հըրթը BAFTA մրցանակի քառակի դափնեկիր և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է։











