Լինդսի Լոհանը «մաքրել» է Instagram-ի իր էջն ու Էրդողանի հետ լուսանկար հրապարակել

12:17 • 28.01.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է ամերիկյան դերասանուհի Լինդսի Լոհանին, որը, ըստ շրջանառվող լուրերի, իսլամի հետևորդ է դարձել։


Լոհանն Instagram-ի իր էջում այդ հանդիպումից լուսանկար է հրապարակել՝ միևնույն ժամանակ ջնջելով դրանից առաջ հրապարակված բոլոր նկարները։


Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, Հալեպից 7-ամյա Բանա էլ Աբեդը՝ մոր հետ։


«Անադոլու» գործակալության համաձայն՝ մամուլի համար դռնփակ հանդիպմանը Հոլիվուդի աստղը բարձր է գնահատել թուրքական պետության դիրքորոշումը, որն «օգնություն է տրամադրում սիրիացի փախստականներին»։


Լոհանի խոսքով՝ ի տարբերություն այլ երկրների, «Թուրքիան անտարբեր չմնաց սիրիացի ժողովրդի ցավին»։


«Կան մարդիկ, որոնք վախենում են գալ Թուրքիա, սակայն ես այստեղ եմ, և ինձ շատ հարմարավետ եմ զգում»,- ասել է դերասանուհին։

 

 

A photo posted by Lindsay Lohan (@lindsaylohan) on

Լինդսի Լոհանը «մաքրել» է Instagram-ի իր էջն ու Էրդողանի հետ լուսանկար հրապարակել