Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան Եվրոպայի չեմպիոնուհի է դարձել` 2 համաշխարհային ռեկորդ սահմանելով (տեսանյութ)
Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Եվրոպայի չեմպիոնուհի է դարձել` նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով: lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է Գեղասահորդների միջազգային միության կայքում:
Մարզուհիները կամայական ծրագրով հանդես են եկել հունվարի 27-ին: Հայկական արմատներով մարզուհին 150.79 միավոր է հավաքել և ընդհանուր բալերի քանակով (229.71) հաղթանակ է տարել մրցաշարում:
Եվգենիայի ցուցադրած երկու արդյունքներն են նոր համաշխարհային ռեկորդներ են: Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս Աննա Պոգորիլայան (211,39), իսկ երրորդ տեղն` իտալուհի Կարոլինա Կոստները (210,52):
17-ամյա Մեդվեդևան Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի է դարձել: Բացի այդ վերջինս հաղթել է Գրան-պրիի վերջին երկու եզրափակիչներում և աշխարհի առաջնությունում:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Չեխիայում` հունվարի 25-29-ն ընկած հատվածում:










