Սպիտակ տունը հայտնել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի օրն ու ժամը

09:52 • 28.01.17

Սպիտակ տունը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսային բանակցությունները կկայանան շաբաթ օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20։00-ին։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։


ԱՄՆ նախագահի՝ շաբաթ օրվա ժամանակացույցում տեղի ժամանակով ժամը 12-ին բանակցություններ են նշանակված Ռուսաստանի նախագահի հետ։ Պուտինի հետ զրույցից առաջ Թրամփը հեռախոսով զրուցելու է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։


Պուտինի հետ շփումից հետո բանակցություններ են պլանավորված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլի հետ։


Ուրբաթ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի ՊԵսկովը հաստատել է, որ շաբաթ օրը պետք է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույց կայանա։