Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի պատմության առաջին նախագահն է, որը չի ուղեկցել կնոջը

19:57 • 28.01.17

Դոնալդ Թրամփն առաջին նախագահ է ԱՄՆ-ի պատմության մեջ, որն իր նախագահությունը ստանձնելու օրը չի սպասել և չի ուղեկցել կնոջը Սպիտակ տուն ժամանելիս:

 

Այս մասին գրում է Daily Mail պարբերականն` ընդգծելով, որ անցյալ ուրբաթ օրը Սպիտակ տուն կատարած այցի ժամանակ Թրամփն, իջնելով մեքենայից, անմիջապես քայլել է դեպի Օբամաները` ողջունելու նրանց և մոռացել է ուղեկցել իր տիկնոջը` Մելանյային: Վերջինս ստիպված է եղել ինքնուրույն իջնել և մոտենալ հյուրընկալող Օբամաներին:

 

 Այնուհետև Թրամփը կրկին առաջ է անցել և միայնակ ներս մտել, մինչդեռ Մելանյային  դռնով անցնելիս ուղեկցել է Բարաք Օբաման:

 

After meeting the Obama's, Trump barreled through the front door leaving Melania to be escorted by the former President and First Lady into the white house