Դեր Զորում ահաբեկիչների հարձակումից 20 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել է

12:27 • 29.01.17

Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքում, որը դեռևս գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, ահաբեկիչների հարձակման հետևանքով մահացել է 20 խաղաղ բնակիչ, ևս 40-ը վիրավոր է: 

Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին»՝  խաղաղ բնակիչների ուղղությամբ պարբերաբար կրակահերթեր են տեղի ունեցել հունվարի 15-28-ն ընկած ժամանակահատվածում:

Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով: 

Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»: