Գերմանիայի ֆինանսների նախարարը սխալ է անվանել փախստականների զանգվածային ընդունելության քաղաքականությունը
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում սխալ է անվանել փախստականների զանգվածային ընդունելության քաղաքականությունը, որի շրջանակներում 2015 թվականին Գերմանիա են ժամանել հարյուր հազարավոր մարդիկ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից:
«Մենք փորձել ենք ուղղել շատ բաներ այն ամենից, ինչ 2015 թվականին դուրս է եկել մեր վերահսկողությունից», - ասել է Շոյբլեն` նշելով, որ քաղաքական գործիչներին երբեմն հատուկ է սխալվելը:
Նախարարն ընդգծել է, որ Գերմանիա ուղևորվող փախստականների համար հիմնական գրավիչ գործոնը սոցիալական ծրագրերի առատությունն է, ինչպես նաև`նպաստներ ստանալու հարցում բաց քաղաքականությունը:
«Համենայն դեպս, սխալների վրա կարելի է սովորել», - հավելել է նա:










