«Կազարմաների» վերականգնումը Գյումրու՝ ռազմաբազայի կարևորագույն խնդիրներից մեկը. ՌԴ ՊՆ առաջին տեղակալը Գյումրու թիվ 102 ռազմաբազա է այցելել
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Հայաստանում է գտնվել նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը, հայտնում է NTV-ն:
Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են, մասնավորապես, Ցալիկովի՝ Գյումրու թիվ 102 ռուսական ռազմաազայի այցելությանը:
Ցալիկովն իր այցի ընթացքում հայտարարել է, որ ռազմաբազայի տարածքում պետք է վերականգնվեն պատմական զորանոցները՝ «կազարմաները», որոնք ունեն ավելի քան մեկ դարի պատմություն:
Ավելին՝ Ցալիկովն անվանել է «կազարմաների» վերականգնումը Գյումրու ռազմաբազայի կարևորագույն խնդիրներից մեկը ներկա փուլում:










