Շրջիկ կրկեսից փախած վագրը ժամեր շարունակ թափառել է Պալերմոյի փողոցներով (տեսանյութ)

11:26 • 29.01.17

Սիցիլիայում Օսկար անունով բենգալյան վագրը փախել է շրջիկ կրկեսից, որը ժամանել էր Շվեդիայից:

Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը՝ գիշատիչը ժամեր շարունակ թափառել է իտալական Պալերմո քաղաքի փողոցներում, մինչև նրան նկատած վարորդներից մեկը չի ահազանգել ոստիկանություն: 

Անվտանգության աշխատակիցները նախընտրել են չվնասել կենդանուն և քնեցնելու փոխարեն տեղափոխել նրան համապատասխան վանդակը, ինչի համար ստիպված են եղել որոշ ժամանակով փակել Պալերմոյի փողոցներից մեկի երթևեկությունը: