Մալազիայի ափերի մոտ կորել է զբոսաշրջիկներ տեղափոխող լաստանավ

10:24 • 29.01.17

Մալազիայի ափերի մոտ կորել է զբոսաշրջիկներ տեղափոխող լաստանավ, այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Լաստանավի վրա գտնվել են 28 զբոսաշրջիկներ, որոնցից 18-ը Չինաստանի ժողովրդական հանրապետության քաղաքացիներ, ինչպես նաև կապիտանն ու անձնակազմի երկու ադնամներ: 

Դեպքը պատահել է մալազիական Քոթա-Քինաբալու քաղաքից 30 կմ դեպի արևմուտք: Հայտնի է, որ նավը ուղևորվում էր Մենգալում կղզի, որը Քոթա-Քինաբալուից հեռու է շուրջ 60 կմ: 

Ներկայում տարածքում տարվում են ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: