Մոնբլանում ռուս դահուկորդ է մահացել

23:36 • 29.01.17

Ֆրանսիայի Մոնբլան լեռնազանգվածի սառցադաշտերից մեկում հունվարի 29-ին ռուս դահուկորդի մարմին է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: 

Տարածաշրջանի փրկարար ծառայությունից ստացված տվյալների համաձայն` 30-ամյա ռուսաստանցին մահացել է շաբաթ օրը, իսկ մարմինը հայտնաբերվել է 3000 մետր բարձրություններում:

Հետաքննության տվյալներով`տղամարդը դահուկներով սահելիս է եղել լեռնային տեղանքում իր 60-ամյա հոր հետ: Վերջինիս փրկարարներն այսօր հայտնաբերել շոկային վիճակում:

Նա ողջ գիշերն անցկացրել է սառցադաշտի ճեղքվածքներից մեկում: Տարեց տղամարդը պատահաբար ընկել է սառցե ճեղքվածքի մեջ` փորձելով բջջային կապի միջոցով փրկարարների կանչել: