Բրազիլացին ամազոնյան ցեղերից ոգեշնչված դաջվածքներ է անում (լուսանկարներ)
Բրազիլացի Բրայան Գոմեսը դաջվածքներ է անում` որպես ոգեշնչման աղբյուր ընդունելով ամազոնյան ցեղերի ավանդական երկրաչափական պատկերները:
«Ինձ մշտապես ոգեշնչել են Բրազիլիայի ավանդական գրաֆիկան, երկրաչափությունը, իսլամական և արևելյան զարդանախշերը: Դաջվածքները հոգու հասած պտուղն են, դրանք մեր ներքին գեղեցկությունն են», - պատմել է Սան Պաուլո քաղաքում բնակվող վարպետը:
Գոմեսի խոսքով` իր վրա մեծ ազդեցություն է գործում շամանական փիլիսոփայությունը: Նրա օգտագործած նախշերում առկա են բրազիլական և պերուական ցեղերի՝ մասնավորապես Պերուում գտնվող ամազոնյան ջունգլիների բնակիչների արվեստը:
Boredpanda-ի հաղորդմամբ` ավանդական զարդանախշեր օգտագործելով հանդերձ՝ վարպետը երբեք չի պատճենում սրբազան պատկերներն ու դրանք պարզապես օգտագործում է նոր գաղափարներ ունենալու համար:

























