Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «ինքնասպանություն գործած» զինծառայողի մասին

11:37 • 30.01.17

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայող է «ինքնասպան եղել»:

«Հունվարի 29-ին սոցցանցերում և որոշ տեղական էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներում տարածված հաղորդագրությունները, որոնց համաձայն Զինված ուժերի զինծառայող Խանալի Ֆաթաևը զոհվել է հակառակորդի արձակած կրակի հետևանքով, չեն համապատասխանում իրականությանը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից:

Նախարարությունը նշել է, որ զինծառայողը մահացել է «ոչ մարտական պայմաններում. նա ինքնասպանություն է գործել»:


Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։