Բավարիայում ամառանոցներից մեկում 6 երիտասարդի դի է հայտնաբերվել
Գերմանական Բավարիա երկրամասի Արնշտայն քաղաքում հայտնաբերվել է 18-19 տարեկան 6 երիտասարդի դի: Այս մասին հաղորդում է Spiegel Online-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հունվարի 28-ին երիտասարդները երեկույթի են գնացել: Երիտասարդներից երկուսի` տղայի և աղջկա հայրը սկսել է անհանգստանալ իր երեխաներից տեղեկության բացակայության պատճառով: Տղամարդը գնացել է ամառանոց, որտեղ նրանք մտադիր են եղել ժամանակ անցկացնել, որտեղ և հայտնաբերել է մարմինները:
Նշվում է, որ տղամարդը շտապօգնություն է կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բուժաշխատողները գրանցել են երիտասարդների մահը:
Կայքի հաղորդմամբ` մարմինների վրա բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչների տվյալների համաձայն` երիտասարդները փայտե բուխարի են վառել, սակայն դեռևս հայտնի չէ` արդյոք գազային թունավորումն է եղել մահվան պատճառը:










