Լիբանանում տեղատարափ անձրևները սպառնում են սիրիացի փախստականների ճամբարներին
Լիբանանի հյուսիսում գտնվող Աքքարի շրջանում սիրիացի փախստականների ճամբարները կարող են հեղեղվել տեղատարափ անձրևների պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով NNA գործակալությանը:
Գործակալության տվյալների համաձայն` չորս ճամբարի բնակիչները կարող են անօթևան մնալ: Իրավիճակին հետևում են Կարմիր Խաչի և երկրի ճգնաժամային կենտրոնի աշխատակիցները:
Նշվում է, որ տարերքի հետևանքով առանց էլեկտրաէներգիա են մնացել Տրիպոլի քաղաքի թաղամասերի մեծամասնությունն ու մոտակա գյուղերը: Մասնագետները սկսել են անսարքությունների շտկումը:
Լիբանանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով տուժածների վերաբերյալ տվյալներ դեռևս չեն հաղորդվում:










