Շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ. հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 15 անգամ. ՊԲ

09:53 • 30.01.17

Հունվարի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 90 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և  շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: