Երեխային պահելուց չարամտորեն խուսափողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

11:46 • 30.01.17

 

Հունվարի 27-ին, ժամը 7.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1963 թ. ծնված Պարգև Ա.-ին։

ԻՆչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տղամարդը 2013 թ. նոյեմբերի 27-ից Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: