Կանադական Քվեբեկի մզկիթներից մեկում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել (լուսանկարներ)

09:00 • 30.01.17

Կանադական Քվեբեկ քաղաքի Իսլամական մշակութային կենտրոն-մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել, ինչը 5 մարդու մահվան պատճառ է դարձել. վիրավորների ստույգ թվի մասին դեռևս տեղեկություն չկա:


Այս մասին հաղորդում է BBC-ն՝ մանրամասնելով, որ 2 կասկածյալ արդեն ձերբակալված են: Նրանցից մեկը 27 տարեկան է: Հայտնի է, որ դեպքի վայրում երիտասարդը կիրառել է AK-47 ինքնաձիգ:


Ականատեսների պատմելով՝ հրաձգության պահին մզկիթում եղել է մոտ 40 մարդ:


Միչդեռ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, անդրադառնալով արտակարգ պատահարին, տեղի ունեցածը որակել է «վախկոտ հարձակում»:


«Այսօր Կանադայի բնակիչները սգում են Քվեբեկի մզկիթում իրականացված հարձակման զոհերի համար: Այժմ իմ մտքերը զոհերի ու նրանց ընտանիքների հետ են»,- գրել է Տրյուդոն Twitter-ում:

 Image result for Quebec City mosque shooting

Image result for Quebec City mosque shooting

 

Image result for Quebec City mosque shooting

Image result for Quebec City mosque shooting