Բեն Աֆլեքը հրաժարվել է Բեթմենի մասին ֆիլմի ռեժիսորը լինելուց
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը հրաժարվել է որպես ռեժիսոր հանդես գալ Բեթմենի մասին ֆիլմում՝ ասելով, որ ցանկանում է ամբողջությամբ կենտրոնանալ գլխավոր հերոսի դերի վրա:
«Կան որոշակի կերպարներ, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում միլիոնավոր մարդկանց սրտերում: Այս դերի կատարումն ուժեղ կենտրոնացում, կիրք և նվիրվածություն է պահանջում», - մեջբերում է The Variety-ն դերասանի խոսքերը:
Նա նաև նշել է, որ ռեժիսորի պարտականությունների իրականացումը և դերասանությունը միաժամանակ հնարավորություն չեն տա երկու առաջադրանքն անել ամենաբարձր մակարդակով:
«Ստուդիայի հետ մեկտեղ որոշել եմ գործընկեր-ռեժիսոր գտնել, ով ինձ հետ կհամագործակցի այդ ֆիլմի վրա աշխատելու ժամանակ: Ներկա պահին զբաղվում ենք ռեժիսոր փնտրելով», - հավելել է դերասանը:










