Նոր Արեշի բնակարաններից մեկում հայտնաբերված տղամարդկանց մահվան նախնական պատճառը ցրտահարությունն է
Հունվարի 30-ին Նոր Արեշ թաղամասի 36-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերված երկու տղամարդու մահվան նախնական պատճառը ցրտահարությունն է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից. «Երկու քաղաքացիների մահվան նախնական պատճառ է հանդիսացել ցրտահարությունը: Հանգամանքները պարզվում են»:
Հիշեցնենք, որ այսօր Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնել էին, որ Նոր Արեշ թաղամասի 36-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 1960 թվականին ծնված Գ.Կ.-ի և 1955 թվականին ծնված Ա.Ա-ի դիերը:










