Նոր Արեշի բնակարաններից մեկում երկու տղամարդու դի է հայտնաբերվել. տղամարդկանցից մեկը հետախուզման մեջ էր

14:26 • 31.01.17

Հունվարի 30-ին Նոր Արեշ թաղամասի տներից մեկում հայտնաբերվել է երկու տղամարդու դի:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ հունվարի 30-ին` ժամը 14:50-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 36-րդ փողոցի տներից մեկում մահացել է 1960 թվականին ծնված Գ.Կ-ն:

«Մեկնած օպերատիվ խումբը նշված տան հյուրասենյակում հայտնաբերել է անհայտ անձի, իսկ ննջասենյակում` Գ. Կ.-ի դիերը»,- ասաց նա: 

Էդգար Ջանոյանը հայտնեց, որ ավելի ուշ պարզվել է, որ հյուրասենյակում հայտնաբերված դին Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որոնվող անձն է .«Նշված անձը հունվարի 3-ից ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 1955 թվականին ծնված Ա.Ա-ն է»:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: