Քանյե Ուեսթը, Ջասթին Բիբերն ու Դրեյքը կարող են չմասնակցել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը. TMZ

16:57 • 31.01.17

Երաժիշտներ Քանյե Ուեսթը, Ջասթին Բիբերն ու Դրեյքը կարող են բաց թողնել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխությունը:

Ինչպես գրում է TMZ պորտալը՝ Բիբերը, որը հավակնում է 4 մրցանակի, այլևս չի համարում «Գրեմմին» ակտուալ և «ներկայանալի»: 

Իսկ Ուեսթը, որը հավակնում է 8 «Գրեմմի» մրցանակի և արդեն ունի 21-ը նախորդ մրցանակաբաշխություններից, ըստ աղբյուրների, մշտապես պարտվել է, երբ «բաց մենամարտի» է դուրս եկել սպիտակամորթ երաժիշտների հետ:


Բացի այդ, մրցանակաբաշխությունը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև Դրեյքը, որը հավակնում է 8 մրցանակի: Նա այդ շրջանում զբաղված է լինելու եվրոպական շրջագայությամբ:


Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը՝ «Գրեմմին», հիմնադրվել է 1958թ. մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Այն ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակն է, որի հեղինակությունը կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի «Օսկար» մրցանակի հետ։ Այս տարի մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 12-ին։ 

Քանյե Ուեսթը, Ջասթին Բիբերն ու Դրեյքը կարող են չմասնակցել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը. TMZ