Ջիջի և Բելա Հադիդները դուրս են եկել Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցի (լուսանկարներ)

15:41 • 31.01.17

Մինչ այժմ հանրահայտ մոդելներ Բելա և Ջիջի Հադիդ քույրերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված իրենց դժգոհությունն արտահայտում էին միայն Instagram-ում հրապարակումներ անելով, գրում է tatler.ru-ն։ Բայց անցած հանգստյան օրերին աղջիկները խոսքից անցել են գործի՝ մասնակցելով ԱՄՆ նոր նախագահի ներգաղթային քաղաքականության դեմ Նյու Յորքում անցկացված հանրահավաքին։


Աղջիկները, որոնք պաղեստինցի միլիոնատեր Մուհամեդ Հադիդի դուստրերն են, պարզել են «Մենք բոլորս բուդդիստ, մահմեդական, աթեիստ, քրիստոնյա և հրեա ենք» գրությամբ պաստառ։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ցույցին մասնակցել է նաև Google ընկերության համահիմնադիր և Alphabet հոլդինգի նախագահ Սերգեյ Բրինը։ 


Հիշեցնենք, որ օրերս Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:

 

 

Белла и Джиджи Хадид вышли на митинге против Дональда Трампа

Белла и Джиджи Хадид

Белла и Джиджи Хадид вышли на митинге против Дональда Трампа


Белла и Джиджи Хадид

Белла и Джиджи, Иоланда Хадид

Белла и Джиджи Хадид