Կիևյան կամրջի տակ տղամարդու դի և երկտող է հայտնաբերվել
Այսօր ժամը 12:15-ի սահմաններում մի քաղաքացի ոստիկանությանը հայտնել է, որ Կիևյան կամրջից մեկն իրեն ցած է նետել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոստիկանության լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը։
«Ոստիկանության ծառայողները մեկնել են նշված վայր, որտեղ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի: Հանգամանքները պարզվում են»,-ասաց Ջանոյանը:
shamshyan.com կայքը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև անձնագիր և երկտող, որտեղ գրված է. «Այս ինքնասպանության մեջ, խնդրում եմ, ոչ մեկի ու ոչ ոքու չմեղադրեք»։










