Դրոնով արված լուսանկարներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրներում ձմռան հիանալի տեսարանները (լուսանկարներ)
Ձմեռը կարող է ֆիզիկապես տհաճ լինել, բայց ինչպես երևում է դրոնով արված այս լուսանկարներից, այն անհավանական տեսարաններ է ստեղծում, գրում է The Daily Mail-ը։
Լուսանկարների հեղինակները դրոնով աշխատող ամենատաղանդավոր լուսանկարիչներն են։ Դրանք հրապարակվել են skypixel.com կայքում, որտեղ տեղադրվում են տիեզերքից, այդ թվում ուղղաթիռներից և օդապարիկներից արված աշխարհի ամենահիասքանչ լուսանկարները։ Այս լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է ցրտաշունչ եղանակն իր հետևից թողնում հիասքանչ տեսարաններ։
Լուսանկարներն արվել են աշխարհով մեկ՝ ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան։
Դրանցից մեկում պատկերված են Ուրալյան լեռների հարավում լեռներից մեկով ընթացող դահուկորդները, մյուսում՝ Կանադայում սառած լճերից մեկը։
Մեկ այլ լուսանկար պատկերում է փոքրիկ իտալական գյուղում ձնով ծածկված ծառերը։


















