Երևանում վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
Երևանում հունվարի 14-ին, ժամը 6.00-ին վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և հիշեցնում, որ հունվարի 14-ին, ժամը 6.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1957 թ. ծնված Ռոստոմ Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 6.00-ին, Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի դիմաց ընկերոջ հետ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Հունվարի 30-ին, ժամը 14.10-ին, Ռ. Հովհաննիսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:










