Ռուսաստանը սահմանային գոտի է ստեղծել Բելառուսի հետ

22:55 • 01.02.17

Ռուսաստանը սահմանային գոտի է հաստատել Բելառուսի հետ սահմանին:   Интерфакс գործակալության հաղորդմամբ` համապատասխան կարգադրությունն արել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Ինչպես նշվում է, որոշումը կայացվել է «ՌԴ պետական սահմանի պաշտպանության անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար»: Ռուսական Անվտանգության դաշնային ծառայության Սմոլենսկի, Պսկովի և Բրյանսկի շրջանային վարչությունները պետք է նախազգուշացնող նշաններ տեղադրեն սահմանին, ինչպես նաև որոշեն սահմանային գոտի մուտք գործելու համար նախատեսված տեղն ու ժամը:

 Կարգադրության նախագծերը հրապարակվել են իրավարար տեղեկատվության պաշտոնական պորտալում: Այնտեղ մատնանշվում են սահմանային գոտու հստակ կոորդինատները: