«Միզող տղայի» զգեստների թանգարան է բացվել Բրյուսելում (լուսանկարներ)
Բրյուսելում նոր թանգարան է բացվել` նվիրված «Միզող տղայի» քանդակին երբևէ հագցված հագուստներին:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, նորաբաց թանգարանը տեղակայված է բելգիական մայրաքաղաքի ամենահայտնի արձանի մոտակայքում: Բացման հանդիսավոր ժամանակ Ommegang միջնադարյան փառատոնի կազմակերպիչները թանգարանին են հանձնել շատրվան-արձանիկի ամենահին հանդերձի կրկնօրինակը: Հանրության համար ցուցանմուշները կբացվեն այս շաբաթ:
Բացի այդ, Բրյուսելի այցեքարտը դարձած ավանդական կերպարի պատմությանն առանձին բաժին է հատկացվել Քաղաքային թանգարանում, որը գտնվում է մայրաքաղաքի գլխավոր հրապարակում:
Ինչպես աղբյուրը նշում է, «Միզող տղայի» զգեստապահարանում, որը ներկայացված է թանգանարում, շուրջ 130 հանդերձներ են ընդգրկված: Պատմության ընթացքում պահպանվել է 1965 հանդերձ, որը երբևէ «կրել է» արձանիկը:













