ԱՄՆ-ում կործանիչը սխալմամբ հրթիռ է արձակել զինծառայողների ուղղությամբ. կա զոհ

23:01 • 01.02.17

Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգում իրականացվող ուսումնավարժությունների ժամանակ F-16  կործանիչը սխալմամբ օդ-երկիր տեսակի հրթիռ է արձակել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազայի մամուլի հաղորդագրությունը, միջադեպի հետևանքով մեկ զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

 Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով երեքշաբթի երեկոյան: Ցամաքային ծառայությունների երկու տուժած աշխատակիցներին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրանցից մեկը մահացել է: Երկրորդին բուժօգնություն է ցուցադրվել, որից հետո նրան դուրս են գրել:


 Զինվորականները կատարվածի առթիվ հետաքննություն են իրականացնում: